top of page

Արցախում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները

Jul 23, 2025
1 min read

Օկուպացված Արցախում՝ Ակնայում և Մարտակերտում, երեկ երեկոյան բռնկված հրդեհները շարունակվում են, հրդեհների գոտիներում հայտնաբերվում է չպայթած զինամթերք, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:Այրվում են Ակնայի և Մարտակերտի մոտակայքում գտնվող անտառներն ու արոտավայրերը, կրակը տարածվում է հարակից տարածքներ: Տեղում աշխատում են հրշեջ բրիգադները։

Նշվում է, որ տարածքի աղտոտվածությունը ականներով և չպայթած զինամթերքով բարդացնում է հրդեհաշիջման աշխատանքները և սպառնալիք է ներկայացնում հրշեջների համար։

 
 
1/3083
bottom of page