Ռուսաստանում ձերբակալվել է ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկին
- Elen Hovsepyan

- Aug 2
- 1 min read

Ռուսաստանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկին ձերբակալվել է Մոսկվայում և տեղափոխվել Եկատերինբուրգ։
Շիխլինսկին մասնակցում է նախկինում հարուցված քրեական գործերից մեկի քննչական գործողություններին։ Նրա կարգավիճակն անհայտ է, հաղորդում են լրատվամիջոցները։
Շահին Շիխլինսկին հետախուզման մեջ է հայտնվել հուլիսի վերջին։ Չի նշվում, թե Շիխլինսկին որ հոդվածով է հետախուզվում։
Ավելի վաղ Շիխլինսկու որդին՝ Մութվալան, երկու ամսով ձերբակալվել էր «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության» գործով։




















