top of page

Հայ Առաքելական եկեղեցու մասնիկն եմ, սա պայքար է հանուն հայի լինելու, հայրենիքի, իրական խաղաղության. Հակոբյան

Ես մայր եմ՝ հայ մայր… 6 տարի շարունակ, մայրական հոգածությունս զավակներիս նկատմամբ վերածվել է միայն պայքարի՝ հանուն նրանց հայրենիք ունենալու, հայ մնալու, ապրելու, խաղաղության…, գրում է  Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Ես հայ կին եմ… դադարել եմ ապրել յուրաքանչյուր նահատակված քաջորդու հետ ու մնացել է միայն պայքարելը՝ հանուն նրանց թողած պատվիրանների, արժանապատվության, պաշտպանած հայրենիքի ու խաղաղության…

Ես հայ առաքելական եկեղեցու մասնիկն եմ… ու սա պայքար է հանուն հայի լինելու, հայրենիքի, իրական խաղաղության…»,-գրել է նա։

bottom of page