«Ավինյանի հայրն է․ տեսնես աղջիկներին ո՞վ կբերի». Պեդրո Զարոկյան
- Sep 9, 2025
- 1 min read

«Ամռանը նստած լուրերն եմ կարդում, մեկ էլ դղյակի նկար է գալիս՝ Սևանի ափին, ասում եմ՝ նախկինները չեն վերադարձել, սա ո՞ւմը կլինի, մտածում եմ՝ կարող է Փաֆ Դեդդին է, Նյու Յորքի բանտերից փախել, եկել է: Մեկ էլ տեսնեմ՝ Ավինյանի հայրն է»,- ավագանու նիստի ժամանակ ցույց տալով լուսանկար, հայտարարեց ընդդիմադիր Պեդրո Զարոկյանը: «Ջակուզի, լողավազան...տեսնես՝ աղջիկներին ո՞վ կբերի, Ալեն Սիմոնյա՞նը: Էսի ձեր պատկերն ա, բա ասում էիք՝ չեն պլստալու, չեն լկստվելու. սաղ լկստվում են»,- հավելեց նա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տիգրան Ավինյանի հայրը Սևանում առանձնատուն է կառուցում:




















