top of page

«Վարչապետի՝ Մայր Աթոռը պաշարելու մտադրությունը մնալու է ամոթ ու խարան». Թաթուլ Հակոբյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 22
  • 1 min read
ree

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շատ եմ ուզում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջողություններ ունենա, որովհետև.


ա/ չունեմ քաղաքական օրակարգ, անգամ ձգտում չունեմ դառնալ գյուղապետ կամ ավագանու անդամ, հետևաբար, նրա ձախողումը քաղաքական իմաստով ինձ ոչինչ չի տալու,


բ/ ամենակարևորը՝ վարչապետի հաջողությունը Հայաստանի հաջողությունն է, այսինքն՝ իմ հաջողությունն է, ով միակ հայրենիքը պատկերացնում է Հայաստանը,


գ/ առանց այն էլ Փաշինյանի ժամանակաշրջանում Հայաստանում տեղի են ունեցել խոշորագույն աղետներ, նաև հենց իր մեղքով՝ հազարավոր զոհեր, խեղված ճակատագրեր, Արցախի կորուստ և հայաթափություն, հետևաբար՝ գոնե 2023-ի արհավիրքից հետո ունենանք հաջողություններ:


Բայց ինչպես 2018-2020-ին Փաշինյանը արտաքին քաղաքականության մեջ գործեց ճակատագրական սխալներ, նույնը վարչապետն անում է այսօր ներքին քաղաքականության մեջ:


Նրա մոլեռանդ կուսակիցներն ու համակիրները ծափահարում են վարչապետ ամեն քայլ, բնականաբար չմտածելով այդ մասին, կարևորը ծափահարելն է և կույր հավատարմությունը:


Մենք, որ նրա կողքին չենք, բայց Հայաստանը համարում ենք մեր տունը, պետք է անդադար հորդորենք Փաշինյանին հետ կանգնել արկածախնդրություններից և չհաշվարկված քայլերից:


Դրանցից մեկը Մայր Աթոռի դեմ նրա հրահրած արշավն է:


Խոսքն այստեղ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին պաշտպանելու մասին չէ:


Փաշինյանը գնում է մի արկածախնդրության, որ կարող է պառակտել Հայոց եկեղեցին ու նրա ավանդույթները:


Վարչապետի՝ Մայր Աթոռը պաշարելու մտադրությունը մնալու է ամոթ ու խարան, անկախ նրանից Գարեգին Բ-ն դուստր ունի կամ ոչ:


Այդ արկածախնդրությունից հետ կանգնելը չի ընկալվելու թուլության նշան, այլ՝ իմաստության»:

 
 
1/2536
bottom of page