Փարաքար համայնքի ղեկավարը հրաժարական է ներկայացրել
Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը հրաժարական է ներկայացրել։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
«Փարաքար խոշորացված համայնքի հարգելի բնակիչներ,
Հայտարարում եմ, որ ավագանու «Դավիթ Մինասյան» խմբակցության արդեն նախկին անդամ Էմին Երիցյանը խախտել է քաղաքական պայմանավորվածությունը՝ միանալով Փարաքար համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթացին:
Իբրև հուսալի գործընկեր՝ ստեղծված իրավիճակի մասով կրում եմ քաղաքական պատասխանատվություն և հրաժարական եմ ներկայացնում Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնից՝ պաշտպանելով համայնքի ղեկավարի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լյուդվիգ Գյուլնազարյանի թեկնածությունը:
Շնորհակալություն եմ հայտնում վստահության և համագործակցության համար»,- գրել է նա։