Կարեն Վրթանեսյան. Դիվանագետների համար ակնհայտ է դարձել, որ դաշտում մարդիկ են հայտնվել, որոնք կարողանում են Նիկոլին փակուղի մտցնել
- Elen Hovsepyan

- May 30, 2024
- 2 min read

Տեղեկատվական անվտանգության փոևձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Սարդարապատի հուշահամալիր այցելելու էպոպեայի նոր մանրամասներ...
Նախ տեսանելի իրադարձությունների սեղմ ժամանակագրությունը ներկայացնեմ, հետո՝ այն, թե ինչ է եղել կուլիսների հետևում։Մայիսի 27-ին Նիկոլը պատրաստվելիս է եղել հաջորդ առավոտ Սարդարապատ գնալու։ Հ1 շարժական հեռուստակայանն են ուղարկել և բացազատել, բեմ են կառուցել ՀՀ գերբով ևն։Մի դետալ էլ. Նիկոլի արարողակարգի պատասխանատուները վաղուց տեղյակ են եղել, որ Վեհափառը 14:30-ին է գնալու Սարդարապատ, որպեսզի որևէ կերպ գերագույն գլխավոր նզովյալի հետ չհատվի։Բայց մայիսի 27-ի երեկոյան Բագրատ սրբազանը Նիկոլի պլանները խախտում է՝ հայտարարելով, որ շարժման անդամները գնում են գիշերը Սարդարապատում անցկացնելու և 28-ի առավոտն այնտեղ դիմավորելու։Առավոտյան նզովյալը ստիպված Սարդարապատի փոխարեն մեկնում է Ապարան՝ իր քարոզիչների միջոցով տարածելով, թե դա իբր բարի կամքի դրսևորում էր իր կողմից, որպեսզի բախում չլինի։Այնուամենայնիվ շատ արագ հասկանալով, որ բոլորը սա ընկալել են՝ որպես իր թուլության նշան, Նիկոլը որոշում է Վեհափառից «մուռ հանել» և «ուժ ցույց տալ»։Խայտաբերետներ են ուղարկվում Սարդարապատ, ինքն էլ հետևներից գնում է, որպեսզի Հ1-ի Հայաստանում ապրող իր լսարանի համար բեմադրի «հաղթական այց Սարդարապատ»։Սակայն այս պլանն էլ հարթ չի անցնում, քանի որ չնայած ոստիկանների խոչընդոտներին, Վեհափառն ու նրան ուղեկցող հոգևորականները կարողանում են ճեղքել ոստիկանության շղթաները և այցելել հուշարձանը։Ընդ որում բերետների խայտառակ գործողությունները հեռախոսներով նկարահանված տեսանյութերի շնորհիվ հայտնվում է հանրության խիստ քննադատության կիզակետում (տեսե՛ք, թե ինչ սիրուն ձևակերպում գտա «աշխարհի սաղ քֆուրները լցվում են սրանց գլխին» մտքի համար)։Նիկոլի և իր հանցակիցների խայտառակության տորթի վրայի բալն էլ դառնում է այն, որ Վեհափառի ծաղկեպսակը հեռացրած են լինում հուշարձանի դիմացից, որպեսզի Հ1-ի նիկոլակենտրոն картинка-ն «չփչացնեն»։Մի խոսքով, մայիսի 27-ի երեկոյից սկսած մոտ օրուկես հանրությունը Նիկոլ ու բերետ էր անպատվում, իսկ ամենակարևորը՝ բոլորին պարզ է դառնում, որ այս դրվագով Նիկոլը լրիվ կրված դուրս եկավ։Բայց կուլիսների հետևում մեկ այլ՝ ոչ պակաս հետաքրքիր, արար է ընթացել...Բանն այն է, որ ըստ ընդունված կարգի՝ Սարդարապատում մայիսի 28-ի առավոտյան միջոցառմանը նախօրոք հրավիրված են եղել նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ։Իմ տվյալներով մայիսի 27-ի ուշ երեկոյան դիվանագետներին անսպասելիորեն զգուշացնում են, որ Սարդարապատ գնալը չեղարկվում է։Դիվանագետները բնավ ապուշ չեն և հասկանում են, թե ինչու է այցը չեղարկվել։ Հետագա իրադարձություններից էլ, բնականաբար, իրենց համար ակնհայտ է դարձել, որ դաշտում մարդիկ են հայտնվել, որոնք կարողանում են Նիկոլին փակուղի մտցնել։Իսկ դեսպանատների աջակցության վրա հենվող Նիկոլի համար սա շատ ավելի ցավագին հարված է, քան նույնիսկ օրակարգերի դաշտում 1–2 օրով վերահսկողություն կորցնելը»։




















