top of page

Օտարների միջամտությունն անընդունելի է. խաղաղությունն ու անվտանգությունը պետք է ապահովեն այս տարածաշրջանի երկրներն ու ժողովուրդները. Ալիևը՝ Ռաիսիին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • May 19, 2024
  • 1 min read
ree

Օտար երկրների միջամտությունը տարածաշրջանում ընդունելի չէ. այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Իրանի հետ պետական սահմանին այդ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ հանդիպմանը, հայտնում է Tasnim գործակալությունը:

«Իրանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ես նշել եմ, որ Իրանը փորձում է խաղաղություն և անվտանգություն ապահովել տարածաշրջանում։ Օտար երկրների միջամտությունը տարածաշրջանում անընդունելի է. խաղաղությունն ու անվտանգությունը պետք է ապահովեն այս տարածաշրջանի երկրներն ու ժողովուրդները», - ասել է Ալիևը:Նշենք, որ Ռաիսին և Ալիևը պետական սահմանին շահագործման են հանձնել Արաքս գետի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը: Բացի այդ, տեղի է ունեցել «Գիզ Գալասի» հիդրոէլեկտրակայանի բացման արարողությունը,

1/2469
bottom of page