top of page

Կործանված ինքնաթիռի դեպքի առթիվ քրեական վարույթ է հարուցվել

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 19, 2024
  • 1 min read

Եղվարդում ինքնաթիռի վթարման և երկու անձի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 539-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (Ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտիեց։ 

Քննիչները դեպքի վայրում են, կատարվում են առաջնային ու անհետաձգելի քննչական, այլ վարութային գործողություններ։

«Քննության որոշակի փուլում, հնարավորինս օպերատիվ, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնում են ՔԿ-ից։ 

1/2105
bottom of page