top of page

Շուրջ մեկ տասնյակ քաղաքացիների, այդ թվում Գերասիմ Վարդանյանին տեսակցելու հնարավորություն չկա. Աբրահամյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 18, 2024
  • 1 min read
ree

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտնում է, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել է իշխանության ապօրինությունների հետևանքով անազատության մեջ հայտնված 12 քաղաքացիների:

«Ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, որոնց միավորում էր երկիրը հայրենադավ իշխանություններից փրկելու և մեր ժողովրդին արժանապատիվ կյանք վերադարձնելու մոտեցումը:

Ցավոք, մեծ թվով քաղաքացիների տեսակցության վրա արգելք է դրված և շուրջ մեկ տասնյակ քաղաքացիների տեսակցելու հնարավորություն չկա. նրանց թվում ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանն է, ով իր անհաշտ բնավորության պատճառով մշտապես իշխանությունների թիրախում է»,- գրել է Աբրահամյանը։ 

bottom of page