Շատ դրական եմ վերաբերվում Ադրբեջանից գազ ձեռք բերելուն, այնպես չէ, որ հիմա մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ․ Ալեն Սիմոնյան
Ես չգիտեմ՝ որն է լինելու հաջորդ քայլը, այս գործընթացը դեռ չի վերջացել։
Այս մասին լրագորղների հետ զրույցում, անդրադառնալով սահմանազատման գործընթացին, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Հերիք եղավ, բոլ եղավ մարդկանց հույզերի վրա խաղան։ Այսինքն այն մարդը, որ ապրում է այնտեղ, չգիտի՞, որ 1991թ-ին, երբ անկախացել ենք, այս սահմանով ենք անկախացել։ Թե՞ այն տրամաբանությունն է, որ մեր զինվորը որտեղ կանգնել է․ դա մերն է, բա որ իրենց զինվորը դպրոցից 100 մետր եկավ ու կանգնեց, այդ ժամանակ ինչ ենք անելու»,- ասաց նա։
Սիմոնյանն ասաց, որ ամբողջ սահմանը՝ Վրաստանից մինչև Իրան, պետք է վերարտադրվի։
Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում այն խոսակցություններին, որ Հայաստանը կարող է գազ ձեռք բերել Ադրբեջանից, Սիմոնյանը պատասխանեց․
«Շատ լավ բան եմ համարում, շատ դրական եմ վերաբերվում, կարծում եմ պետք է քննարկենք այդ հարցը ու այնպես չէ, որ հիմա մեր օգտագործած գազի մասը ադրբեջանական չէ։ Վստահ եմ, որ այն պայմանագրով, որ ՌԴ-ից գալիս մտնում է իրենց տարածք ու գնում է Եվրոպա, լրիվ նույն գազն է մտնում մեզ մոտ»։