Անձնական հսկողության տակ պահեք նոր մանկապարտեզների կառուցման հարցը. Ավինյանը՝ փոխքաղաքապետին
- Elen Hovsepyan

- Apr 29, 2024
- 1 min read

Նոր մանկապարտեզների նախագծման աշխատանքները բավական երկար ժամանակ են տևել, պետք է խնդրեմ Ձեր անձնական վերահսկողության տակ պահել, մասնավորապես, այս ծրագրերը։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, դիմելով փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին, ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Հովհաննիսյանը քաղաքպետին ներկայացրեց մայրաքաղաքում հինգ նոր մանկապարտեզի կառուցման աշխատանքների վերաբերյալ զեկույցը, ինչին Ավինյանն արձագանքեց՝ խնդրելով անձնական հսկողության տակ պահել դրանց կառուցման հարցը։
«Մենք անընդհատ այս նախագծման, հողի ընդլայնման, նոր հողի հատկացման գրծընթացների մեջ ենք։ Խնդրում եմ՝ արդեն ամփոփենք դա, ավարտին հասցնենք և հաջորդիվ զեկուցեք, թե երբ են հայտարարվելու շինարարության մրցույթներն ամեն մեկի մասով»,- ասաց Տիգրան Ավինյանը:




















