top of page

Սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածությունները փոխադարձ արդյունքների հասնելու տեսանկյունից արդյունավետ են եղել․ Բայրամով

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Apr 30, 2024
  • 1 min read

Ադրբեջանը երկկողմ և խաղաղ բանակցությունների կողմնակից է․ դրանք կոչված են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովմանը: Արաբական պետությունների Լիգա-Կենտրոնական Ասիա-Ադրբեջան տնտեսական համաժողովի և համագործակցության 3-րդ նիստի ժամանակ հայտարարել է ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

Նա մասնակիցներին ներկայացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքով՝ սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածությունները փոխադարձ արդյունքների հասնելու տեսանկյունից արդյունավետ են եղել։

1/2212
bottom of page