Հնարավոր է՝ հաղորդագրություններ տարածվեն հայկական համարների, սոցիալական ցանցերի միջոցով
Nov 20, 2022
1 min read

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտնում է․
«Ուշադրություն
Սահմանային իրավիճակի հետ կապված՝ հնարավոր է հակառակորդ երկրի կողմից տարածվող կեղծ տեղեկությունների ուժգնացում համացանցում։
Հնարավոր է հաղորդագրություններ տարածվեն հայկական համարների, սոցիալական ցանցերի ու մեսենջերների միջոցով։
Հորդորում ենք զգոն լինել, չտրվել թշնամու սադրանքներին, անծանոթ համարներին տեղեկություններ չփոխանցել»։




















