top of page

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը կրկին հրապարակայնորեն անտեսվել է կնոջ՝ Բրիջիտի կողմից, հրմշտոցից 2 ամիս անց

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 9
  • 1 min read
ree

Page Six-ը հաղորդում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և նրա կինը՝ Բրիջիտ Մակրոնը, ևս մեկ անհարմար հանրային հանդիպում են ունեցել՝ նրանց հրմշտոցի մասին լուրերից երկու ամիս անց։

Ֆրանսիայի 47-ամյա նախագահը և նրա 72-ամյա առաջին տիկինը երեքշաբթի օրը ժամանել են Մեծ Բրիտանիա՝ եռօրյա պետական ​​այցով։


Տեսախցիկները նկարահանել են նրանց՝ ինքնաթիռից իջնելու պահը, երբ Բրիջիտն ամուսնունը ձեռքը օդում է թողել, մինչ վերջինը փորձում էր օգնել նրան իջնել ինքնաթիռի աստիճաններով։

Էմանուելի ձեռքը մի պահ պարզված էր, բայց առաջին տիկինը, կարծես, ավելի շատ կենտրոնացած էր ճաղաշարից բռնվելու վրա։ Այնուամենայնիվ, նա, կարծես, ի վերջո գնահատել է ամուսնու բարի ժեստը՝ մի քանի կարճ խոսք և գեղեցիկ ժպիտ պարգևելով նրան։


Արքայազն Ուիլյամը ներկա էր ժամանմանը և կարճ ժամանակ անց նրան տեսել են Էմանուելի ձեռքը սեղմելիս։ Նրան ուղեկցում էր կինը՝ Քեյթ Միդլթոնը։

 
 
1/2458
bottom of page