Զանգեզուրի կոմբինատի պարապուրդի հարցը նրա արհմիության եւ ղեկավարության տիրույթում է. էկոնոմիկայի նախարար
- Elen Hovsepyan
- Feb 6
- 1 min read

Կարծում եմ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինկոմբինատի պարապուրդի հարցը արհմիություններիու կոմբինատի ղեկավարության խնդիրն է։ Այս մասինփետրվարի 6-ին լրագրողների հետ զրույցում ասել էՀայաստանի էկոնոմիկայի նախարար ԳեւորգՊապոյանը։
Նրա գնահատմամբ՝ երկրի գլխավոր խնդիրներիցմեկն այն է, որ ինստիտուցիոնալ լուծումներիփոխարեն ամեն ինչ մտցվում է կառավարությանդաշտ։ Նա վստահություն է հայտնել, որ ամբողջաշխարհում աշխատավարձի եւ աշխատանքայինպայմանների հարցերը լուծվում են ուժեղարհմիությունների միջոցով եւ օրենսդրությանշրջանակում, իսկ պետության խնդիրն է ստեղծելայնպիսի պայմաններ, որ արհմիությունները եւկազմակերպությունները կարողանան պաշտպանելիրենց շահերը եւ բանակցությունների արդյունքումլուծումներ գտնել։
Պապոյանը հիշեցրել է, որ Հայաստանիքաղաքացիները (նկատի ունի պետությունը) կոմբինատում ունեն մոտավորապես 22 տոկոսմասնաբաժին, ինչի արդյունքում պետբյուջե էմուտքագրվել 35 մլրդ դրամ։ Նա մտահոգություն էհայտնել կոմբինատի շուրջ ստեղծված իրավիճակիկապակցությամբ՝ նշելով, որ երկրիարդյունաբերական ոլորտի առաջատարիաշխատանքի պարապուրդը կազդի տնտեսականցուցանիշների, արտահանման, հարկերիհավաքագրման վրա, կառաջանան սոցիալականխնդիրներ։
«Իդեալական տարբերակը կոմբինատի աշխատանքը հնարավորինս շուտ վերսկսելն է»,- ավելացրել է նախարարը։ Պապոյանն ասել է, որ տեղյակ է Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի մասին (կրակոցներ– խմբ.), բայց, իր տեղեկություններով, դա կապ չունի կոմբինատի աշխատակիցների գործադուլի հետ։