Փաշինյանը տանը երևի ինտերնետ չունի, մենակ հեծանիվ ունի. Էդգար Ղազարյան
- 24timeam
- Jun 13, 2024
- 1 min read

Մեր երկրում սահմանադրական կարգը տապալվել է։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
«Գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնում է մի կին, ով պրոֆեսիոնալ չէ և գոնե 1 օր չի աշխատել, որպես գլխավոր դատախազ։ Իրավունքի խախտելու դեմ ո՞վ պետք է պայքարի, ստացվում է, որ երկիրը ղեկավարում է մի հանցավոր խումբ, որը զավթել է իշխանության բոլոր հնարավոր ճյուղերը և այդ իշխանությունը ծառայեցնում են մեր թշնամիների շահերին»,- նշեց մեր զրուցակիցը։
Ըստ նրա՝ եթե պետական կարգը խախտվել է, ապա ժողովուրդը պետք է իր իշխանության իրացման համար ոչ ստանդարտ ճանապարհներ գտնի։
«Փաշինյանն ասում էր՝ եթե իրեն որոշեն պատի տակ գնդահակարեն, ապա նա գլուխը կախ կգնա կկանգնի։ Ասում է, որ այդպիսի բան պետք է արվի, բայց մեխանիզմը չի ասում» ,- շեշտեց մեր զրուցակիցը։
Էդգար Ղազարյանը մեջբերեց Փաշինյանի խոսքերն այն մասին, որ հրապարակը եթե մինչև Մաշտոցի պողոտա լցվի նա կհեռանա և մայիսի 9-ին քայլելու տեղ չկար Ամիրյան փողոցի վրա։
«Թող որոնի և նայի տեսագրությունները 2018թ-ի այդ խոսքերի։ Տանը երևի ինտերնետ չունի, մենակ հեծանիվ ունի »,- նշեց նա։