«Բաքվում ուղղակի սարսափում են». Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը․ «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը և Արտաքին գործերի նախարարություն կոչեցյալը շտապել են հայտարարություններ տարածել Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի կապակցությամբ և անհանգստություն հայտնել։
Ակնհայտ է՝ Բաքվում ուղղակի սարսափում են այն բանից, որ ուղղաթիռի վթարի պատճառները կարող են կապվել իսրայելական դիվերսիոն միջամտության հետ, քանի որ իրանական փորձագիտական շրջանակներում տարածված է տեսակետ այն մասին, որ արհեստածին Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի հենց մերձարաքսյան գոտում է գործելու լայն հնարավորություններ ստացել իսրայելական հետախուզությունը։