Պարեկները ՌԴ քաղաքացու մոտ հայտնաբերել են խոշոր չափի թմրամիջոց

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը ամեն անգամ պարեկային ծառայության ղեկավար կազմին հիշեցնում է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականը. այն է՝ պարեկային ծառայությունը նաև պետք է պայքար տանի քրեորեն պատժելի հանցագործությունների կանխման, նախականխման ու բացահայտման ուղղությամբ, այդ թվում՝ ապօրինի թմրամիջոցների տարածման, օգտագործման և իրացման դեմ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ օգոստոսի 2-ին, ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՌԴ քաղաքացին իր մոտ խոշոր չափի թմրամիջոց է պահում:
Տեղում ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատարի տեղակալ Լևոն Մանուկյանի, նույն գնդի 1-ին գումարտկի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ կազմվում է պարեկների խումբ, ովքեր կարճ ժամանակում՝ կարելի է ասել 30 րոպեի ընթացքում պարզում են ենթադրյալ կասկածյալի գտնվելու վայրը ու մեկնում այնտեղ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարեկների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում կասկածյալը չի կաորղանում ճողոպրել ու հաջողվում է նրան բռնել, ինչից հետո թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով պարեկները նրան տեղափոխում են ոստիկանության Մարաշի բաժանմունք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ կասկածյալը ՌԴ քաղաքացի 27-ամյա Է. Սարկիսյանն է, ով անգամ չկարողացավ մոլորեցնել իրեն վնասազերծած պարեկներ Խաչատուր Խաչատրյանին և Վիրաբ Ասատրյանին:
Արդեն ոստիկանության Մարաշի բաժանմքունքում խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են սպիտակ պոլիէթիլենային 2 փաթեթ 6.36 գրամ և 2.50 գրամ ընդհանուր քաշով դեղնականաչավուն զանգվածներով և 1 կանաչ փաթեթ՝ 33.35 գրամ դեղնականաչավուն զանգվածով:
Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժանմունքում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժին:




















