top of page

«Մխտռեց ներկայացումն ու հանրությանը լարեց դերասանների դեմ»․ Հովհաննես Իշխանյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Sep 15
  • 1 min read
ree

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ցավակցություններս եմ հայտնում Մկրտիչ Արզումանյանին, մյուս դերասաններին և ներկայացման ողջ անձնակազմին, որ 12 հազար քառակուսի կիլոմետր հանձնածը մխտռել է նրանց ներկայացումը ու հանրությանը լարել նրանց դեմ:


Ավելի խորն է ցավակցությունս, քանի որ դա արվել է այն օրը, երբ դավաճանը զոհել է 224 հոգու, բացել Հայաստանի ցանկապատն ու խոհանոցի դուռը ու Երևանի չափ տարածք հանձնել Ադրբեջանին:


Էլ ավելի խորն է ցավակցությունս, քանի որ դա արվել է Արցախի պաշտպանության նախկին նախարար, հայերի ցանկապատները առաջ տված Լևոն Մնացականյանի ծննդյան օրը, ում դավաճանը պատանդ է պահում Բաքվի բանտում:


Ներկայացման միջամտությունն ու ցենզուրան, իհարկե, անթույլատրելի է։ Հատկապես իրեն օրենքի տեղ դրած մահավտոյի կողմից, սակայն վստահ եմ, որ ստեղծագործական անձնակամզը գիտի, որ անպայման իրենք և ողջ հայ ազգն ու մարդկությունը ազատագրվելու է Ադրբեջանի կամակատարներից և ստեղծագործությունները խաղալու է այնպես, ինչպես իրական Հայաստանում կխաղային, ոչ թե ցեղասպանների զավթած Հայաստանում:


Հուսով եմ մյուս ստեղծագործական խմբերի վրա չի անդրադառնա այս սրտխառնոց միջադեպը և Միջազգային դատարաններից հայերի դեմ հանցագործությունները հետ կանչող հիմարի այս ակտը չի վախեցնի նրանց ու ինքնացենզուրայի չի մղի:


Ակնկալվում է, որ բոլոր ստեղծագործողներն ու ստեղծագործական խմբերը դատապարտեն հիմար գրաքննիչին ու կայֆավատ լինեն Հայաստանի ստեղծագործական տարածքները փոքրացնողի վրա:


ՀանդArt-ը հրաշալի կնայվի Արցախի Մարտունի քաղաքում»:

 
 
1/2531
bottom of page