Ելաբուգայի ձեռնարկությունում անօդաչուի գրոհից տուժածների թիվը հասել է 12 մարդու
Ինչպես գրել է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով Միասնական հերթապահ դիսպետչերական ծառայությանը, անօդաչուների գրոհից տուժածների թիվը Ելաբուգայի ձեռնարկությունում հասել է 12-ի։ Նրանք բոլորը «Ալաբուգա պոլիտեխի» ուսանողներ են, նշել է պարբերականը։
Ինչպես տեղեկացրել են ԶԼՄ-ները, «Ալաբուգա» հատուկ տնտեսական գոտու տարածքում է գտնվում Shahed տեսակի կամիկաձե-դրոնների արտադրության գործարանը, որոնցով Ռուսաստանը մշտապես գրոհում է Ուկրաինայի տարածքը։
«Протокол» պարբերականի լրագրողների եւ «РЗВРТ» YouTube-ալիքի հետաքննությունում նշվել է, որ կամիկաձե-դրոնների արտադրությունում իբր ներգրավում են նաեւ «Ալաբուգա պոլիտեխ» քոլեջի ուսանողներին։
Comments