top of page

Ոչ մի բանով չես վախեցնելու, մարդու որդի․ Քեզ քո տերերն ամեն ինչով վախեցրել են, բայց դու չես վախեցնի․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին



Այն, ինչ տեղի ունեցավ այսօր, ստախոսի (Փաշինյանի-խմբ․) վախերի, ցնցումների հետևանքով էր, ԱԳՆ շենքի մոտ ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանական բիրտ ուժի կիրառման առնչությամբ ասաց Բագրատ Սրբազանը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում։

Սրբազանը շեշտեց՝ իշխանությունները Թուրքիայի ու Ադրբեջանի նվաստացուցիչ  հայտարարություններին ոչ մի բառ չեն պատասխանում, բայց ոստիկանական ուժ են կիրառում սեփական երկրի հանրության նկատմամբ։

«Դուք չունեք արժանապատվություն ու պատիվ, մենք՝ ունենք»,- դիմելով իշխանությանը՝ ասաց Բագրատ Սրբազանը։

Նա նշեց՝ իշխանության ներկայացուցիչները համարձակություն չունեն դուրս գալ, նայել ժողովրդի աչքերի մեջ։ Փոխարենը ոստիկանական զորքերով են ուզում պաշտպանվել կամ նույնիսկ բախման տանել ժողովրդին։

«Էս մարդն ո՞վ է, որ ինքը  մի հոգի՝ վերևում նստած, մարդկանց բախման տանի։ Ո՞վ է նա, ինչպե՞ս կարելի է դա թույլ տալ;

Այն, ինչ այսօր տեղի է ունեցել, սադրանք էր՝ ամենավերջին աստիճանի։

Մենք մեր իրավունքները պաշտպանել ենք ու պաշտպանելու ենք մինչև վերջ։

Ճշմարտության համար բացարձակ որևէ արգելք չի կարող լինել մեր երկրում»,- ընդգծեց Սրբազանը, ապա դիմեց անձամբ Նիկոլ Փաշինյանին․

«Ոչ մի բանով չես վախեցնելու, մարդու որդի։ Քեզ ամեն ինչով վախեցրել են՝ քո տերերը հատկապես։  Քո արտգործնախարարին այսօր դարձյալ հանձնեցիր։ Երրորդ անգամ հանձնեցիր։ Քո մտերիմ ընկերոջը հանձնեցիր։ Ոստիկաններին էլ եմ ասել՝ եթե իր մտերիմ ընկերոջը հանձնում է, ձեզ հանգիստ ու հանգիստ կհանձնի»։

1/1871
bottom of page