top of page

Գեղասահորդ Մարինա Գևորգյանը հաղթել է միջազգային մրցաշարում

Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի սան Մարինա Գևորգյանը հաղթանակ է բերել Հայաստանին` զբաղեցնելով պատվավոր առաջին հորիզոնականը Բուլղարիայում անցկացվող «DENKOVA-STAVISKI CUP 2024» միջազգային մրցաշարում: Այս մասին հայտնում է «Օրեր»-ը։ 

Մարզադպրոցի սաներից Ալբերտ Ղարիբյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, Սեդա Օհանյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, Արոշա Ռահնաման զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը, իսկ Նարե Մկրտչյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։

Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի սաներ Մերի Լալայանը, Լիլիթ Մխիթարյանը, Մերի Հակոբյանը Մարինա Գևորգյանը, Նատալի Սահրադյանը, Նարե Մկրտչյանը, Սեդա Օհանյանը, Արոշա Ռահնաման և Ալբերտ Ղարիբյանը նոյեմբերի 5-ից 10-ը Բուլղարիայի Հանրապետության Սոֆիա քաղաքում մասնակցում են «DENKOVA-STAVISKI CUP 2024» միջազգային մրցաշարին:

bottom of page