top of page

Ռուսները ռադիոէլեկտրոնային հետախուզական կայան են տեղակայել Գրեմիսխևիում

  • Writer: 24timeam
    24timeam
  • Jul 1, 2024
  • 1 min read

Վրաստանի Մցխեթա-Մթիանեթիի շրջանի Գրեմիսխևի գյուղի բարձրադիր մասում ռուսները ռադիոէլեկտրոնային հետախուզության հատուկ կայան են տեղակայել։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է «Հակաօկուպացիոն շարժման» հիմնադիր Դավիթ Քացարավան:

Ըստ նրա՝ սա ոչ նոր բազայի կառուցման, ոչ էլ նոր անցակետի ստեղծման մասին է վկայում, այլ ակնհայտորեն նշանակում է նրանց  ռազմա-ինժեներական ենթակառուցվածքի զարգացում։

«Ռուսները կանգ չեն առնում: Այս անգամ նրանք Գրեմիսխևիի վերևում ռադիոէլեկտրոնային հետախուզության հատուկ կայան են կազմակերպել, որն օգտագործվում է որպես հատուկ հետախուզական մեքենայի կայանման վայր։ Ամբողջ գծի երկայնքով այս տիպի բազմաթիվ հատուկ կայաններ կան»,- գրել է Քացարավան՝ կից ներկայացնելով լուսանկարներ:

1/2076
bottom of page