Ինչ իրավիճակ է այս պահին Նորաբակ համայնքում․ մանրամասնում է Գեղամասարի համայնքապետը
Nov 20, 2022
1 min read

Այս պահին իրավիճակը Գեղարքունիքի մարզում թշնամու հետ շփման գծում հանգիստ է։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։
Ավետյանի խոսքով՝ կրակոցները դադարել են երեկ երեկոյան, ժամը 19:00-ի սահմաններում։
«Կրակոցները տևել են մոտ կես ժամ։ Միջդիրքային փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով, ցավոք սրտի, զոհ ունենք»,- ասաց նա։
Համայնքի ղեկավարը նաև նշեց, որ միջադեպի հետևանքով դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։
Նշենք, որ Նորաբակ վարչական շրջանը Գեղամասար խոշորացված համայնքի մաս է կազմում։
Արմինե Նավոյան




















