top of page

Մոսկվան կողմ է Ուկրաինայի հետ հակամարտության լիակատար ավարտմանը. Պուտին

Պետք է լինի ոչ թե հրադադար կամ դադար Կիեւի վարչակարգի լրազինման համար, Մոսկվան կողմ է հակամարտության լիակատար եւ վերջնական ավարտմանը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա համոզված է, որ Կիեւը չի ընդունում հրադադարի գաղափարը, քանի որ այդ դեպքում անհետանում է  ռազմական դրության ռեժիմի երկարացման պատրվակը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։

«Եթե Ուկրաինան դադարեցնի ռազմական դրության ռեժիմը, նրանք ստիպված կլինեն նախագահական ընտրություններ անցկացնել», նշել է Պուտինը։

Ուկրաինայի ներկա իշխանությունների հաղթելու շանսերը, Ռուսաստանի նախագահի կարծիքով, մոտ են զրոյին։ Ռուսաստանը տեսնում է, որ Կիեւում պատրաստ չեն հրաժարվել մինչեւ վերջ պատերազմելուց»,- նշել է Պուտինը։

Comments


bottom of page