Չդավաճանել սեփական «սկզբունքները»
Գարեթ Սաութգեյթի գլխավորած Անգլիայի հավաքականը շարունակում է իր ճամփորդությունը Եվրո 2024 – ում՝ հասնելով եզրափակիչ:
Եվրո 2024-ի կիսաեզրափակիչ 2 -րդ խաղում Անգլիայի հավաքականն իր ուժերը չափեց Ռոնալդ Կումանի Նիդերլանդերի հետ:
Այս խաղում բախտը չժպտաց Նիդերլանդների հավաքականին, քանզի անգլիացիները գերկամային որակներ դրսևորելով, կարողացան հաղթանակի հասնել` հաղթական գոլը խփելով 2 -րդ խաղակեսի ավելացված առաջին րոպեին, իսկ գոլն իր անվան դիմաց գրանցեց փոխարինման մտած Օլի Վաթկինսը:
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը ինչպես նախորդող 5 խաղերում, այս խաղում նույնպես դեմ չգնաց իր սկզբունքներին:
Դրա վառ ապացույցն այն է, որ մինչ բաց թողած գոլը, անգլիացիների մոտ մեծ թիվ էին կազմում հետ փոխանցումները, ինչը շարունակվեց նաև հաշիվը հավասարեցնելուց հետո: Իսկ անգլիացիների հաղթական գոլը ֆուտբոլիստների բարձր կատարողական վարպետության շնորհն էր, այլ ոչ մարզչական մտքի փայլատակում:
Կկարողանա՞ արդյոք Անգլիայի հավաքականը վերջապես հաղթել Եվրոպայի առաջնությունում, թե 2 -րդ անգամ անընդմեջ պարտություն կկրի, պարզ կդառնա հունիս 14 – ին՝ Բեռլինի Օլիմպիա ստադիոնում:
Գևորգ Թովմասյան
Comments