top of page

Արմեն Աշոտյանի դատավարությանը՝ նախածննդյան կեքսերով

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 18, 2024
  • 1 min read

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դատավարությունը։

Դատական նիստերի դահլիճում Արմեն Աշոտյանին աջակիցները դիմավորեցին ծափահարություններով։ Հուլիսի 25-ին Արմեն Աշոտյանի ծննդյան օրն է, և քանի որ մինչ այդ այլևս դատական նիստ չի լինելու, նաև մոմեր ու «տորթ» են տարել դատարան։ 

«Նախածննդյան կեքսերով՝ Արմեն Աշոտյանի հերթական դատավարությանը: Մոմերը հետո կվառենք»,- գրել է Ժուռնալիստների միության նախագահ, «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյան ու լուսանկարներ  հրապարակել։ 

bottom of page