Քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն առաջիկա 5 օրում
- Elen Hovsepyan

- Jul 22, 2024
- 1 min read

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (22.07-27.07.2024թ.)
Երևան քաղաքում՝Հուլիսի 22-ի ցերեկը, 23-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 24-26-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում`17-20մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`Հուլիսի 22-ին, 23-27-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-22մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-ի և 23-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:




















