top of page

Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականը հաղթել է Վրաստանին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 29, 2024
  • 1 min read

Հայաստանի բասկետբոլի կանանց ազգային հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում:  

Կայացած խաղում Հայաստանը 81-58 հաշվով հաղթել է Վրաստանի հավաքականին:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Կայլա Քեշմեշյանն էր՝ վաստակած 13 միավորով: Նա նաև 5 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 3 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի հավաքականն առաջնության 5-րդ տեղը զբաղեցնելու համար հաջորդ խաղում պետք է առավելության հասնի Կոսովոյի հավաքականի նկատմամբ:

bottom of page