top of page

Ջրահեղձ եղած Անահիտ Մնացականյանի մայրը գրառում է արել

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 3, 2024
  • 1 min read
ree

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները 2 օր որոնողական աշխատանքների արդյունքում Սևանա լճում հայտնաբերել են ջրահեղձ եղած երգահան Անահիտ Մնացականյանի դին:

 Անահիտի մայրը՝ Ռուզաննա Մնացականյանը, ողբերգական լուրից մի քանի ժամ առաջ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․

«Իմ եթերային, բարեկիրթ, անարատ, մաքուր, ազնիվ հրաշքը առեղծվածային ձևով կորել է Սևանի բարձրակարգ հյուրանոցից, որտեղ 2 օր ընդամենը պետք է հանգստանար, իր ծննդյան 25-ամյակի համար ես ու ամուսինս էինք իրեն նվեր արել, և վերադառնար իր նախագծերին»։

Անահիտ Մնացականյանը հունիսի 15-ին կդառնար 25 տարեկան։

1/2453
bottom of page