top of page

Ատրճանակի սպառնալիքով սուպերմարկետի աշխատակցից վերցրել է գարեջուրն ու ծխախոտը և հեռացել

Ապրիլի 14-ին՝ ժամը 22:22-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Քաջազնունու փողոցում գտնվող սուպերմարկետներից մեկի աշխատակիցը և հայտնել, որ մի երիտասարդ գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ և վերցնելով ապրանքը՝ հեռացել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել են, որ արարքը կատարել է 28-ամյա երիտասարդը:

Նա հայտնաբերվել, ավազակություն կատարելու կասկածի հիման վրա ձերբակալվել և տեղափոխվել է Կենտրոնական բաժին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «Կոլտ» տիպի գազային ատրճանակ:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:

1/1962
bottom of page