top of page

Արդյոք արդար է Ֆրանսիայի՝ Եվրո-2024-ի կիսաեզրափակիչ դուրս գալը. Մբապեի արձագանքը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 6, 2024
  • 1 min read
ree

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն գնահատել է, թե արդյո՞ք արդար է  իր թիմի՝ 2024 թվականի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ դուրս գալը, չնայած այն հանգամանքին, որ ֆրանսիացի ֆուտբոլիստները երբեք գոլ չեն խփել այդ մրցաշարում։ Նրա խոսքերը մեջբերում է L'Equipe-ը։

«Արդարացի՞ է, որ մենք կիսաեզրափակչում ենք։ Դժվար է պատասխանել, քանի որ ես հիմա էյֆորիայի մեջ եմ: Չեմ ուզում ստել. մենք հանդերձարանում չենք քննարկել, որ դեռ  որևէ գոլ չեն խփել։ Մենք կփորձենք լուծել այս խնդիրը՝ պահպանելով նույն ամուր պաշտպանությունը»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ասել է Մբապեն։

Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի քառորդ եզրափակչի երկրորդ խաղում Ֆրանսիան պարտության է մատնել Պորտուգալիայի հավաքականին։ Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է 0։0 և հաղթողը որոշվել է  հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում, որն էլ ավարտվել է Ֆրանսիայի հավաքականի առավելությամբ (5-3)։

1/8 եզրափակչում ֆրանսիացիները պաշտպան Յան Վերտոնգենի ինքնագոլի շնորհիվ հաղթել էին Բելգիային (1:0), իսկ խմբային փուլում Նիդեռլանդների հետ խաղացել էին՝ 0։0, հաղթել Ավստրիային (1:0) շնորհիվ Մաքսիմիլիան Վեբերի ինքնագոլի, ինչպես նաև ոչ-ոքի խաղացել Լեհաստանի հետ (1:1), որտեղ միակ գոլը խփել էր Մբապեն 11 մետրանոց հարվածից։ Նման բան երբեք չի եղել Եվրոպայի առաջնությունում։

bottom of page