Գերիների հարցով կառավարությունը ոչ մի քայլ չի արել. Բագրատ Սրբազան
- Elen Hovsepyan
- Jul 13, 2024
- 1 min read

«Խոսել ենք մեր գերեվարված հայրենակիցների մասին։ Այդ ամբողջ գործընթացի մեջ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի քայլ չի արել։ Ամենամեծ խոչընդոտը այս կառավարությունն է, այս չարիքը»,-Չարենցավանում նախքան բնակիչների հետ հանդիպմանը՝ լրագրողներին ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Սրբազանը շարունակեց. «Դուք որևէ ձայն լսե՞լ եք Հայաստանի իշխանության կողմից։ Չեք լսել։ Ժամանակին աղաղակում էին՝ հերոս գերիներ, հերոս գերիներ, որովհետև իրենց քվե էր պետք։ Քվեն ստացան, անցան, գերիները չկան, արդեն դավաճան են իրենք։ Սա է այս մարդկանց նկարագիրը։ Իսկ միջազգային հանրությունն արձագանքում է այն բոլոր գործողություններին, որոնք քո իշխանության կողմից են տեղի ունենում, իսկ իրենք ամենամեծ խոչընդոտն են, արգելքն են, բացի այն, որ ոչինչ չեն անում»։