top of page

Աղազարյանի բարդ երկընտրանքը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր չդրեց, թեև խոստացել էր, որ այդ հարցով իր վերջնական որոշումը կհրապարակի երեկ ժամը 18.00-ին:

Խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո Աղազարյանը լրագրողներին ասել է, որ դեռ որոշում չի կայացրել և չգիտի, թե երբ վերջնական որոշում կկայացնի:Ոմանք կարծում են, թե Աղազարյանը սկզբունքային կեցվածք է որդեգրում:

Այս վարկածն արժանահավատ կլիներ, եթե, օրինակ այս պատգամավորն ասեր, որ չի տրվում գործադիր իշխանության ղեկավարի ճնշմանը և սկզբունքորեն վայր չի դնելու մանդատը:

Բայց Աղազարյանը նման կեցվածք չունի և ընդամենը մանևրում է՝ սոսկ ժամանակ շահելու նպատակով:

Նրան պաուզան պետք է՝ երաշխիքներ ստանալու նպատակով:

Աղազարյանը շատ լավ է հասկանում, որ եթե չկատարի Փաշինյանի հրահանգը, հայտնվելու է գաղութի «նառերի» վրա, ուրեմն՝ նրան այս ժամանակը պետք է՝ երաշխիքներ ստանալու համար:

Երաշխիքների հիմքում, անկասկած, թիմից դուրս չմնալու գործոնն է, ինչը, մի կողմից, թույլ կտա, որ Աղազարյանը ապահովի իր ազատությունը, մյուս կողմից՝ բարեկեցությունը: Չմոռանանք, որ այս պատգամավորը մի քանի առիթով բաց տեքստով ասել է, որ պատգամավորական աշխատավարձն իրեն օդի ու ջրի պես պետք է՝ վարկերը մարելու համար:

Այս պատմության ինտրիգը գրեթե աղերս չունի քաղաքականության հետ:

Սուրեն Սուրենյանց

bottom of page