top of page

Բաքվում քննում են Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքի ժամկետի երկարաձգման հարցը

May 16, 2024
1 min read

Բաքվի դատարան միջնորդություն է ներկայացվել անցյալ տարվա սեպտեմբերից առևանգված և Ադրբեջանում ապօրինաբար կալանքի տակ պահվող Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը երկարացնելու մասին։ Այս մասին հայտնում է APA-ն։

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքի վրա տեղակայված Հաքարիի ապօրինի անցակետում ձերբակալել է նախորդ տարի՝ սեպտեմբերին։

1/3083
bottom of page