top of page

Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը բացվել է. հանել են վրանները. գյուղապետ

Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը ևս բացվել է, այստեղից ցուցարարները հանել են վրանները։

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կիրանց վարչական շրջանի ղեկավար Կամո Շահինյանը:

Վարչական շրջանի ղեկավարը նշեց, որ վրանները հանել են բնակիչները, այլ ոչ թե ոստիկանական ուժերը։

«Բնակիչները հիմա հետևում են այս սահմանազատման արդյունքներին, որ վերջում հասկանանք` ինչ է լինելու, ինչ ենք անելու»,- նշեց նա։

Շահինյանի խոսքով` ոստիկանական ուժերի մի զգալի մասը դեռ մնացել է տարածքում ու շարունակում է իր գործառույթը։ Ճանապարհի ամբողջ երթևեկությունը վերականգնվել է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղ տանող ճանապարհը, որը երկու օր շարունակ փակել էին ոստիկանական ուժերը, բացվել է։

Comments


1/1770
bottom of page