top of page

Գանձագողերը քանդում են Կապադովկիայում (Գամիրք) պահպանված միակ հայկական եկեղեցին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • May 1, 2024
  • 1 min read

Թուրքիայի Աքսարայի մարզի Սիվրիխիսար գյուղում գտնվող հին հայկական եկեղեցին, որը ենթադրաբար կառուցվել է 5-6-րդ դարերում, անընդհատ ավերվում է գանձագողերի կողմից։


Այս մասին գրում է թուրքական «Hurriyet» պարբերականը։


Գրիգոր Լուսավորչի անունը կրողը եկեղեցին ընդգրկված է 100 առավել վտանգված հուշարջանների պահպանության՝ համաշխարհային ֆոնդի ցուցակում։


Թուրքական աղբյուրն ընդգծում է, որ, չնայած եղանակային վատ պայմաններին, եկեղեցին մեզ է հասել իր նախնական տեսքով։ Հայկական այս հուշարձանը Կապադովկիայի (Գամիրք) տարածքում պահպանված միակ բազմանկյուն գմբեթավոր եկեղեցին է։ Այն հայտնվել է գանձագողերի թիրախում, որոնք պղծում ու ավերում են եկեղեցին։

1/2232
bottom of page