top of page

Ջուր չի լինի Գեղարքունիքի և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Nov 20, 2022
1 min read


«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 9-ին ժամը 08.00-ից մինչև նոյեմբերի 10-ը ժամը 08.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի.

-Ծովազարդ, -Բերդկունք, -Հայրավանք, -Լճափ,

-Չկալովկա,

-Նորաշեն

-Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:


Ինչպես նաև վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 9-ին ժամը 10:00-19:00 կդադարեցվի Արարատի մարզի՝ Մասիս քաղաքի, Այնթապ, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի և Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը:


Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 
 
1/3083
bottom of page