top of page

Շատ կցանկանայի դրական արդյունքի հասնել այս խաղում, սակայն սա սպորտ է, դժվար է ասել՝ ինչ կլինի․ Ալեքսանդր Պետրակով

Mar 21, 2024
1 min read

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Կոսովոյի հավաքականին բարդ մրցակից է համարում:

«Կոսովոյի դեմ վաղը դժվար խաղ եմ ակնկալում: Հավաքականի բոլոր ֆուտբոլիստներն ընդունել են Կոսովոյի քաղաքացիություն, քանի որ ծնվել են տարբեր երկրներում: Շատ անզիջում ֆուտբոլ ցուցադրող թիմ է: Ինձ շատ է դուր գալիս մրցակցի պաշտպանական գիծը, հրաշալի են գործում գլխով խաղի ժամանակ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պետրակովը:

Գլխավոր մարզիչը ընդգծեց, որ խաղի մեկնարկից մի քանի րոպե անց ինքը կհասկանա մրցակցի խաղաոճը:

«Շատ կցանկանայի դրական արդյունքի հասնել այս խաղում, ահա մեր խնդիրը Կոսովոյի դեմ խաղում: Սակայն սա սպորտ է, դժվար է ասել ինչ կլինի»,-ասաց նա:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մարտի 22-ին Երևանում կընդունի Կոսովոյի հավաքականին, իսկ մարտի 26-ին արտագնա մրցախաղ կունենա Չեխիայի հետ:  

1/3083
bottom of page