top of page

ԿԳՄՍ 32-ամյա նորանշանակ փոխնախարարը 25 տարեկանում բնակարան է ձեռք բերել Պիրենեյան թերակղզում

Nov 20, 2022
1 min read


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ալֆրեդ Քոչարյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ: 


«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Ալֆրեդ Քոչարյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,- ասվում է որոշման մեջ:


ԿԳՄՍ նորանշանակ փոխնախարարի հայտարարագրից պարզ է դառնում, որ Պիրենեյան թերակղզու ամենահայտնի զբոսաշրջային քաղաքներից մեկում` պատմամշակութային կոթողներով հայտնի Ալիկանտե քաղաքում ձեռք է բերել բնակարան։ Ալիկանտեն, նշենք, քաղաք  է Իսպանիայի Վալենսիա ինքնավար համայնքում։ Նույնանուն մարզի վարչական կենտրոնն է, որը գտնվում է Միջերկրական ծովի ափին։ Քոչարյանը Իսպանիայում գտնվող բնակարանը հայտարարագրել է թե 2019-ին, թե 2020-ին։


Նշենք, որ մեկ բնակարան էլ Երևանում է Քոչարյանը հայտարարագրել, նորից թե 2019-ին, թե  2020-ին։ 2020-ին Քոչարյանը նաև 2,039,916.50 ՀՀ դրամ դրամական միջոց է հայտարարագրել։ 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերում Քոչարյանը նաև հայտարարագրել  է 2009 թվականի արտադրության BMW մակնիշի ավտոմեքենա, մոդելը՝ պաշտպանված։


Քոչարյանը 2019-ից 2021 թթ․-ին եղել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալը։



 
 
1/3083
bottom of page