top of page

Ջեֆ Բեզոսը Եվա Լոնգորիային եւ ծովակալ Բիլ Մաքրեյվենին 50-ական միլիոն դոլար է տվել

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը եւ նրա հարսնացուն՝ Լորեն Սանչեսը, Բեզոսի ամենամյա մրցանակի շրջանակներում 100 միլիոն դոլար են հատկացրել այն ​​մարդկանց, ովքեր նշանակալի ներդրում ունեն հասարակության մեջ:

Այս տարվա մրցանակակիրներն են դերասանուհի եւ ձեռնարկատեր Եվա Լոնգորիան եւ նավատորմի պաշտոնաթող ծովակալ, Տեխասի համալսարանի նախկին ռեկտոր Բիլ Մաքրեյվենը: Նրանցից յուրաքանչյուրը կստանա 50 միլիոն դոլար։

Բեզոսի մրցանակը շնորհվում է այն մարդկանց, ովքեր փորձում են լուծումներ գտնել բարդ խնդիրների համար:

Մրցանակի առաջին դափնեկիրները եղել են իրավաբան, CNN-ի մեկնաբան Վան Ջոնսը եւ խոհարար Խոսե Անդրեսը, ովքեր 2021 թվականին ստացել են 100 միլիոն դոլար։ 2022 թվականի պատվավոր մրցանակակիրը դերասանուհի եւ բարերար Դոլլի Պարթոնն էր։ 2023-ի համար մրցանակ չի եղել:

Իր հայտարարության մեջ Մաքրեյվենն ասել է, որ ցանկանում է օգտագործել նվերը՝ կենտրոնանալով երեք ոլորտների վրա. կրթություն՝ մահացած վետերանների երեխաների համար, հատկապես հատուկ գործողությունների համայնքում, վետերանների հոգեկան առողջություն, եւ կրթության միջոցով ապագա ռազմական առաջնորդների զարգացում:

Լոնգորիան կենտրոնացել է լատինական համայնքներում կրթության եւ բիզնեսի  վրա: Եվա Լոնգորիա հիմնադրամը ձգտում է միավորել լատինաամերիկացիներին ցածր եկամուտ ունեցող տարածքներում, իսկ Լոնգորիան ունի սկսնակ հիմնադրամ՝ փոքր բիզնեսի համար:


Comentarios


1/1770
bottom of page