top of page

53-ամյա վանաձորցին ավտոնորոգման կետում թմրանյութ էր պահում

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read
ree

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Վանաձորի բնակիչ 53-ամյա տղամարդը քաղաքի ավտոմեքենաների վերանորոգման կետերից մեկում մարիխուանա է պահում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունից։

Ստուգման նպատակով քրեական ոստիկանները նոյեմբերի 4-ին այցելել են ավտոնորոգման կետ: Տղամարդը հայտնել է, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է։

53-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ ավտոմեքենաների սպասարկման կետում հայտնաբերվել է մոտ 245 գրամ մարիխուանա։

1/2451
bottom of page