Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանը
Nov 20, 2022
1 min read

82 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, խմբավար, ԵՊԿ պրոֆեսոր Ռուբեն Ալթունյանը: Այդ մասին հայտնում է Երեւանի Կոմիտասի անվան Կոնսերվատորիայի ֆեյսբուքյան էջը։
«Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան սգում է վաստակաշատ պրոֆեսորի մահը և իր խորին ցավակցությունը հայտնում նրա հարազատներին, գործընկերներին ու ուսանողներին»։




















