top of page

Այսօր առաջին անգամ իրականացրեցինք քոլեջների դասախոսների և արտադրական վարպետների ատեստավորումը․ Ժաննա Անդրեասյան

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Feb 8
  • 1 min read

Այսօր առաջին անգամ իրականացրեցինք քոլեջների դասախոսների և արտադրական վարպետների ատեստավորումը, որը մեկնարկեցինք գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ոսկերչության և խոհարարության ավելի քան 300 մանկավարժների համար։

Ֆեյսբուքի էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը․

«Հիշեցնեմ, որ ատեստավորման արդյունքում ատեստավորման շեմը հաղթահարած մանկավարժների դրույքաչափը կդառնա 200 հազար դրամ, իսկ 70 տոկոս և ավել արդյունքի դեպքում՝ սանդղակով կգումարվի 30-50 տոկոս հավելավճար։

Սա իրոք կարևոր քայլ է այս ոլորտում մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման համար։ Այս շաբաթ հաստատել ենք նաև քոլեջների մանկավարժների համար տարակարգ ստանալու կարգը, ինչը վարձատրության բարձրացման և մասնագիտական զարգացման ևս մի գործիք է։ Հուսամ՝ քոլեջների մանկավարժները ակտիվորեն կդիմեն նաև տարակարգի համար։

Մկու համակարգը հսկայական ներուժ ունի տնտեսության զարգացման համար։ Այս տարի Մասնագիտական կրթության և ուսուցման նոր օրենքի հաստատմամբ որակապես նոր իրավիճակ է ստեղծվել այդ պոտենցիալը օգտագործելու համար։  Դա է ցույց տալիս նաև այս տարի քոլեջների լավ ընդունելությունը հատկապես պետության համար գերակա՝ արդյունաբերության, շինարարության, գյուղատնտեսության ուղղություններով, որոնց համար նախորդ տարվանից գործարկել ենք ամսական առնվազն 50 հազար դրամ կրթաթոշակը»։

bottom of page