Նախօրեին վերադարձած ռազմագերիները հարցաքննվել են
Nov 20, 2022
1 min read

Ադրբեջանական գերությունից նախօրեին հայրենադարձված 10 ռազմագերիները հարցաքննվել են։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՔԿ-ից՝ ձեռնպահ մնալով պատասխանել, թե արդյոք նրանցից մի քանիսին տրվել է դատավարական կարգավիճակ:
«Քննչական և դատավարական գործողությունները շարունակվում են, ավելի ուշ ՔԿ-ն պաշտոնական հաղորդագրությամբ հանդես կգա», - հայտնել են ՔԿ-ից` հայրենադարձված գերիներին հնարավոր նոր ձերբակալությունների մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան։
Հիշեցնենք, որ երեկ ԵՄ միջնորդությամբ Ադրբեջանում գերության մեջ գտնվող 10 զինծառայող է հայրենադարձվել։ Վերջիններս գերեվարվել են նոյեմբերի 16-ին՝ ՀՀ ինքնիշխան տարածքից։ Ավելի վաղ հայրենադարձված գերիներից 5-ին ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել, որոնցից 4-ը` կալանավորվել են, իսկ մեկի կալանավորումը մերժվել էր:




















