top of page

Ադրբեջանն այնպիսի բռնшպետություն է, որտեղ խոչընդոտվում է այնպիսի մարդասիրական կառույցների գործունեությունը, ինչպիսին Կարմիր խաչն է. Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միություն

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ պատասխանել է Իլհամ Ալիևին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է. «Ադրբեջանի նախագահը «Բազմազանության պաշտպանություն. պայքար իսլամաֆոբիայի դեմ 2024թ.» թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում կրկին բարձրաձայնել է UNESCO-ին ուղղված Ադրբեջանի դիմումի մասին՝ Հայաստան առաքելություն ուղարկելու վերաբերյալ, և դժգոհել, որ դիմումը մնացել է անպատասխան։

Ադրբեջանում սովոր են միջազգային կառույցների համարժեք քայլերը որակել «անհամարժեք»։ Ադրբեջանի նախագահը նման հայտարարություն է անում այնպիսի ժամանակաշրջանում, երբ ամեն օր ստացվում են տեղեկություններ Լեռնային Ղարաբաղում հայկական հոգևոր-քրիստոնեական, ազգային մշակութային ժառանգության նմուշների ոչնչացման, խեղման, յուրացման մասին։

Հայկական մշակութային միջավայրի ոչնչացումը վաղուց դադարել է սահմանափակ քննարկման խնդիր լինել։ Այդ մասին արդեն տևական ժամանակ է, ինչ բարձրաձայնում են ինչպես միջազգային կազմակերպությունները, այնպես էլ օտարազգի քաղաքական գործիչները, որոնք քանիցս շեշտել են, որ նման քայլերը միայն սրում են տարածաշրջանային անվստահության մթնոլորտը։

Սակայն այս ձևակերպումները չափազանց մեղմ են իրապես գնահատելու համար այն համակարգային հայատյացությունը, որը տասնամյակներ շարունակ տիրում է ադրբեջանական հասարակության հոգևոր-բարոյական համոզմունքներում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

1/1921
bottom of page