top of page

Դժվար է ասել, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան անվտանգության այն երաշխավորն է, որը պետք է Հայաստանին․ ռուս վերլուծաբանը՝ տարածաշրջանում զարգացումների մասին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Apr 2, 2024
  • 1 min read

ՆԱՏՕ-ն չի ձգտում անմիջական պատասխանատվություն ստանձնել հարավկովկասյան տարածաշրջանում, և  Հայաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին խոսակցությունները լուրջ չեն, փորձագիտական քննարկման ժամանակ կարծիք է հայտնել Ազգային ռազմավարության ռուսական ինստիտուտի նախագահ Միխայիլ Ռեմիզովը։

«Ինչ վերաբերում է Հայաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությանը, ապա դա լուրջ չէ։ ՆԱՏՕ-ն չի ձգտում անմիջական պատասխանատվություն ստանձնել այդ տարածաշրջանում։ ՆԱՏՕ-ի միակ երկիրը, որը տեխնիկապես կարող է  դա անել, Թուրքիան է: Բայց հազիվ թե Թուրքիան անվտանգության  այն դոնորն է, որը պետք է Հայաստանին»,- ասել է ռուս վերլուծաբանը։

1/2222
bottom of page