top of page

«Հրապարակ». Ո՞րն է լինելու հաջորդ «սահմանազատվող» տարածքը

«Հրապարակ» թերթը գրում է. «Տարբեր կանխատեսումներ կան, թե հաջորդը որ տարածքն են «սահմանազատելու» Փաշինյանն ու Ալիեւը, այսինքն` որ տարածքից ենք հող հանձնելու: Մի մասն ասում է` Տավուշի, այսպես կոչված, անկլավներն են, մյուսները` Սոթքն ու Վարդենիսը, երրորդները` Սյունիքը:

Երեկ մեզ ահազանգեցին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Վահան գյուղից, ասացին, որ մերձակա դաշտերում չափագրողներ են տեսել: Իրենց ասել են, որ այս տարածքում Ադրբեջանը 12 պաշտպանական դիրք է պահանջում մեզնից, որը հանձնելու մասին խոստումն արդեն տրվել է»:

bottom of page