«Ժողովուրդ». 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․«16.09.2019թ․, մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը 100 փաստ ներկայացրեց «Նոր Հայաստանի» մասին:
Ներկայացնելով փաստ 77-ը, հայտարարեց, որ Արարատյան դաշտում իրականացվել են 13 խորքային հորերի փականային ռեժիմի բերման աշխատանքներ, ինչի արդյունքում խնայվել է շուրջ 880 լ/վրկ ջրաքանակ: Այնուհետեւ՝ մեկ տարի անց, փաստ 83-ի շրջանակներում հայտարարեց, որ 2019 թվականին ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացված աշխատանքների շրջանակում Արարատի եւ Արմավիրի մարզերում իրականացվել են 8 խորքային հորի լուծարման եւ 43-ի կոնսերվացման աշխատանքներ։ Ջրօգտագործողների միջոցների հաշվին կոնսերվացվել է եւս 28 խորքային հոր։ Փականային ռեժիմի է բերվել 20 խորքային հոր։ Խնայվել է 3,017.8 լ/վրկ ջրաքանակ:
Իրականում, սակայն, Արարատյան դաշտում այժմ առկա են շուրջ 1000 տիրազուրկ հորեր, որոնց միջոցով Հայաստանից ջուրը հոսում է Թուրքիա։ Այս տեմպերով խորքային հորերի կոնսերվացմանը կպահանջվի տասնյակ տարիներ։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կառավարությունը խորհդային հորերը կոնսերվացնելու փոխարեն ձկնաբույծների մասով է խնայողություն անում՝ նրանց պահանջելով անցնել փակ շրջանառու համակարգի։ Ձկնաբույծներն արդեն մի քանի բողոքի ակցիաներ են արել, սակայն՝ ապարդյուն։ Տնտեսավարողները պնդում են, որ այսպիսով իրենց գործունեությունը կդառնա անհնար»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Comments